Ես մի տեսակ փոքրացա, խեղճացա, հալվեցի և կորա... Մոլորվեցի ծայրամասերի ծուռումռտիկ փողոցներում ու գիշերով ձուլվեցի շենքերի նեղ արանքների ստվերներին:
Իսկ ինձ փրկելու ոչ ոք չեկավ... Ինձ չգտան խոնավ, փոշոտ անկյուններում լքված, ոչ էլ մեռած՝ ինչ որ շենքի նկուղում... Ինձ փրկելու չեկան...
Ինչ որ մեկը եփեց հոգիս , հետո քամե՜ց-քամե՜ց ջրից ու տապակեց...
Եվ ես այրված աշխարհի չոր վերաբերմունքից, և ես վառված հոգով դարձա փաթիլ... Հետո ես մի տեսակ փոքրացա, խեղճացա, ընկա ներքև, հալվեցի և կորա...

Комментариев нет:
Отправить комментарий